Մատչելիության հղումներ

Յաշար Գյուլեր. «Թուրքիան լուրջ չի ընդունում հայ-ամերիկյան զորավարժությունները»


Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, արխիվ
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, արխիվ

Թուրքիան լուրջ չի ընդունում ԱՄՆ-ի և Հայաստանի համատեղ անցկացրած զորավարժությունները: Milliyet թուրքական թերթի փոխանցմամբ, այս մասին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

«Սակայն տարածաշրջանում այս ժամանակաշրջանում առկա լարվածության պայմաններում այնտեղ նույնիսկ 25 զինվորականի ներգրավվածությունը կարող էր սխալ ընկալվել, հետևաբար, բոլոր երկրները պետք է շատ զգույշ գործեն»,- նշել է նախարարը։

Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 11-ից մինչև սեպտեմբերի 20-ը «Զար» հայկական ուսումնական զորավարժարանում:

Ռուսաստանը քննադատել է «Արծիվ գործընկեր» կոդային անվամբ Հայաստանի և Միացյալ Նահանգների անցկացրած զորավարժությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG