Մատչելիության հղումներ

Խաղաղապահներն ավարտել են պայթյունի հետևանքով տուժած ԼՂ բնակիչների տարհանումը


Ռուս խաղաղապահներն ավարտել են վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած Լեռնային Ղարաբաղի բնակիչների տարհանումը:

Ընդհանուր առմամբ տեղափոխվել է 258 մարդ, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Տեսանյութը՝ խաղաղապահների տելեգրամյան էջից

Երեկ Երևանը հաղորդեց, որ Ստեփանակերտի հարակից տարածքում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժած բոլոր անձինք արդեն տեղափոխվել են Հայաստան՝ օդային և ցամաքային ճանապարհներով:

Տուժածների մեծ մասի վիճակը ծանր կամ ծայրահեղ ծանր է գնահատվում։ 86 տուժած Երևանի այրվածքաբանականում է բուժում ստանում։

Պաշտոնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով հաստատված մահերի թիվն այս պահին 68 է։ Առայժմ պարզ է միայն 21-ի ինքնությունը: 105 մարդու ճակատագիրն անհայտ է, ենթադրվում է՝ շատերը պարզապես մոխրացել են։ Աղետի պատճառների մասին պաշտոնապես առայժմ ոչինչ չի հաղորդվել, ականատեսները պատմել են՝ անփութություն է եղել:

XS
SM
MD
LG