Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այս պահին հաստատված մահերի թիվը 68 է, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ պարզ է միայն 21-ի ինքնությունը::
«Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը այսօր տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ՝ 96-ը՝ ՀՀ և ռուս խաղաղապահների ուղղաթիռներով, 72-ը՝ ՀՀ շտապ օգնության մեքենաներով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ», - գրել է Ստեփանյանը։
Օմբուդսմենը հայտնում է, որ տեղեկատվական կենտրոններ ստացված զանգերի ամփոփ տվյալների համաձայն՝ անհետ կորած է համարվում 105 հոգի։