Ժամը 15-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 50 հազար 243 անձ, այսինքն՝ ժամը 12-ի տվյալներն ավելացել են շուրջ 3 հազարով, հայտարարեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ պետությունը հոգացել է 5 հազար 700 անձի կեցության խնդիրները, որը կազմում է սահմանը հատած քաղաքացիների շուրջ 11 տոկոսը։
«Մնացած քաղաքացիներն այս պահի դրությամբ հրաժարվել են օգնությունից և միանգամից ուղևորվել են իրենց կեցության վայրեր», - ասաց Բաղդասարյանը։
Ժամը 15-ի դրությամբ ևս 74 բուժառու է տեղափոխվել Հայաստան, այսպիսով՝ Հայաստան տեղափոխված բուժառուների ընդհանուր թիվը 311 է, նաև տեղեկացրեց Բվարչապետի մամուլի քարտուղարը՝ նշելով, որ դուրսգրված քաղաքացիներ դեռ չկան։