Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Կան զոհեր և վիրավորներ, այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ, նշում է ԱԻՊԾ-ն։
Արցախի ՄԻՊ-ը ավելի ուշ հայտնեց, որ վիրավորների թիվն անցնում է 200-ը։ Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։
«Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։
Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։ Շատ շտապ, առանց հապաղելու», - նշել է Գեղամ Ստեփանյանը։
Հաղորդվում է, որ այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։
Արցախի օմբուդսմենն ընդգծել է, որ Հանրապետական բժշկական կենտրոնում և Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական և դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում տուժածներին, սակայն, այն բավարար չէ։