Մատչելիության հղումներ

«Արցախն ընդմիշտ, հավիտենական գնաց, կորցրինք». Մեծ Շենը նույնպես դատարկվել է


Արցախի Մեծ Շենը նույնպես ամբողջությամբ դատարկվել է։ Համայնքի 80 բնակիչներն արդեն դուրս են եկել իրենց տներից։

Համայնքապետ Դավիդ Դավիդյանն ասում է՝ վերջինը երեկ ինքն է լքել հայրենի գյուղը։ Նրա խոսքով՝ անհնար էր մնալն ու ադրբեջանցու հետ ապրելը։

«Տուն-տեղ թողել ենք, մի ավտոյով դուրս եկել, անասուն, մեղուներ, ապրուստ, բոլորը թողել ենք... Սա վերջն է, Արցախը ընդմիշտ, հավիտենական գնաց, կորցրեցինք, ծախեցինք, դավաճանեցինք, մայր Հայաստանը իր ձագուկին դավաճանեց, նույնիսկ կենդանական աշխարհում նման բան չկա։ Արցախի մասին միայն պատմության դասագրքերում կկարդաք։ Սպասեք հաջորդը Սյունիքն է», - նշեց համայնքապետը։

Դավիդյանն ասաց, որ ինքը արդեն հասել է Կոռնիձոր, երեխաները դեռ նոր են դուրս եկել, Շուշիի մատույցներում են, խցանումներ են, 2-ից 4 օր ճանապարհ են գալիս։ Սպասում է նրանց, որ հասնեն Գորիս, ու միասին երևի Կոտայքի մարզ կուղևորվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG