Նյու Ջերսի նահանգից ընտրված հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթը ԱՄՆ Ներկայացուցիչների տանը նախօրեին շրջանառության մեջ է դրել «Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը կանխելու մասին» օրինագծի նախագիծը, որին միացել են նաև կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Գաս Բիլիրակիսը, Ֆրենչ Հիլը և Ջիմ Կոստան։
Փաստաթղթի հեղինակներն առաջարկում են պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք կանգնած էին Լեռնային Ղարաբաղի շրջափակման և այդ տարածաշրջանի դեմ հարձակման հետևում, և վերագործարկել թիվ 907 լրացման գործողությունը՝ բացառելով ԱՄՆ ուղղակի ռազմական օժանդակությունը Ադրբեջանին։
Բացի այդ, նախագծի հեղինակները ամերիկյան կառավարությանն առաջարկում են «օտարերկրյա ռազմական օժանդակություն տրամադրել Հայաստանին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ