Ընդդիմության ձևավորած Ազգային կոմիտեն հայտարարում է այսօր ժամը 19-ին Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգելու մասին։
«Շարունակվում է կեցության նվազագույն պայմանների կարիք ունենեցող բռնի տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր հայրենակիցների հոսքը Հայաստանի Հանրապետություն։
Ադրբեջանի ցեղասպան գործողությունների պատճառով հարյուրավոր արցախահայերի աճյունները տեղափոխվում են մայր հայրենիք:
Ինչպես մեր բազմաթիվ հայրենակիցները, Ազգային կոմիտեն իր աջակիցներով և անդամ կազմակերպությունների ներուժով, հնարավորությունների սահմաններում լծվել է հումանիտար աղետի հաղթահարման գործին», - ասված է հայտարարությունում։
Ազգային կոմիտեն խոստանում է լրացուցիչ տեղեկացնել հանրահավաքի օրվա և ժամի մասին և «վերահաստատում իր համոզմունքն ու վճռականությունը. համազգային այս ողբերգության մեղսակից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռացվելու է, երկրում ձևավորվելու է ժողովրդի և պետության անվտանգությունը ապահովող ազգային իշխանություն»: