Մատչելիության հղումներ

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները


Ուկրաինա - Հրթիռային համակարգ Դոնեցկի մոտակայքում, 23-ը սեպտեմբերի, 2023թ.
Ուկրաինա - Հրթիռային համակարգ Դոնեցկի մոտակայքում, 23-ը սեպտեմբերի, 2023թ.

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցկ քաղաքում մեկ տղամարդ է զոհվել, Տելեգրամում գրել է Դոնեցկի քաղաքապետը։

Բելգորոդի մարզի Ուրազովո ավանի հրետակոծության հետևանքով երկու կին թեթև վնասվածքներ են ստացել։ Նույն մարզում կիրակի օրը երկու անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, ևս մեկը՝ Կուրսկի մարզում, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ ռուսական կողմի՝ մեկ օրվա ընթացքում հակաօդային պաշտպանությունը 15 հարվածային դրոններ և մեկ ուղղաթիռ է խոցել։

XS
SM
MD
LG