Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները


Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը ընտրատեղամասերից մեկում, 17-ը սեպտեմբերի, 2023թ.
Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը ընտրատեղամասերից մեկում, 17-ը սեպտեմբերի, 2023թ.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։

Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է արձանագրության նախագիծը։

Ըստ այդմ, 824 հազար 317 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 234 հազար 442-ը կամ 28.44 տոկոսը: Անվավեր քվեաթերթիկների թիվը 2 հազար 492 է։

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը համապատասխանաբար ստացել են.

«Հանրային ձայն»՝ 22 հազար 447 քվե կամ 9.68 տոկոս;

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 75 հազար 494 կամ 32.57 տոկոս;

«Արդար Հայաստան»՝ 2 հազար 600 կամ 1․12 տոկոս;

«Հաղթանակ»՝ 3 հազար 960 կամ 1.71 տոկոս;

«Ուժը հայրենյաց»՝ 1,708 կամ 0.74 տոկոս;

Հայաստանի եվրոպական կուսակցություն՝ 2 հազար 569 կամ 1․11 տոկոս;

«Ազգային առաջընթաց»՝ 43 հազար 797 կամ 18․89 տոկոս;

«Հանուն սոցիալական արդարության»՝ 781 կամ 0․34 տոկոս;

«Հանրապետություն»՝ 26 հազար 233 կամ 11.32 տոկոս;

«Միացյալ Հայաստան»՝ 1,277 կամ 0.55 տոկոս;

«Լուսավոր Հայաստան»՝ 4 հազար 178 կամ 1.80 տոկոս;

«Ժողովրդավարական համախմբում»՝ 2 հազար 345 կամ 1.01 տոկոս;

«Ապրելու երկիր»՝ 8 հազար 429 կամ 3.64 տոկոս;

«Մայր Հայաստան» դաշինք՝ 35 հազար 807 կամ 15.45 տոկոս:

Անճշտությունների գումարային չափը՝188:

Երևանի ավագանու ընտրությունների պարագայում կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոս է, կուսակցությունների դաշինքների դեպքում՝ 6 տոկոս:

Ըստ այդմ, անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ 5 ուժերը՝

«Քաղաքացիական պայմանագիր»` 24 մանդատ;

«Ազգային առաջընթաց»` 14 մանդատ;

«Մայր Հայաստան»՝ 12 մանդատ;

«Հանրապետություն»՝ 8 մանդատ;

«Հանրային ձայն»՝ 7 մանդատ:

ԿԸՀ նախագահը հայտնել է, որ անցողիկ շեմը հաղթահարած և Երևանի ավագանու կազմում հայտնված ուժերի ներկայացուցիչներն ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 28-ը ժամը 11-ը:

XS
SM
MD
LG