Մատչելիության հղումներ

Ընտրությունների օրը ՔԿ-ն ստացել է հանցագործությունների մասին 2 հաղորդում


Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում Քննչական կոմիտեն ստացել և ուսումնասիրել է առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրություններին առնչվող այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ 8 հաղորդում։ Բոլոր հաղորդումների առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ, հայտնում են կոմիտեից։

Բոլոր քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է։

Իսկ այսօր Քննչական կոմիտեն ստացել է քվեարկության ընթացքում ընտրական կամ ընտրությունների հետ կապված այլ բնույթի հանցագործությունների մասին 2 հաղորդում։ Նյութերի ուսումնասիրության արդյունքում կազմվել է դրանց առթիվ քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրություն։

Հաղորդումներից մեկը վերաբերել է առերևույթ քաղաքացու կողմից մեկից ավելի անգամ քվեարկելուն, որով պարզվել է, որ կրկնաքվեարկությունը նույնականացման քարտը սարքավորման մեջ անցկացնելու հետ կապված տեխնիկական խնդրի արդյունք է։

Երկրորդ հաղորդումը վերաբերել է այլ բնույթի արարքի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG