Մատչելիության հղումներ

Բաքուն հաղորդում է, որ կապահովի «Ղարաբաղից ՀՀ զինված ուժերի ելքը» Լաչին-Ստեփանակերտ և Քարվաճառ-Վարդենիս ուղղություններով


Ադրբեջանը կապահովի «Ղարաբաղից Հայաստանի զինված ուժերի անձնակազմի ելքը», հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ի հայտարարությունը։

Աղբյուրի համաձայն, երթևեկությունն ապահովելու համար կօգտագործվեն ավտոբուսներ և անձնական մեքենաներ։

«Սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կապահովվի Հայաստանի զինված ուժերի զինաթափված և զորացրված անձնակազմի ելքը Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից Լաչին-Խանքենդի (Ստեփանակերտ) և Քելբաջար-Բասարկեչյար (Քարվաճառ-Վարդենիս) ուղղություններով»,- ըստ ԱՊԱ գործակալության՝ ասված է Ադրբեջանի ՆԳՆ-ի հայտարարությունում։

Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ զորք չունի Արցախում։ Այս մասին Փաշինյանը հայտարարել է նաև սեպտեմբերի 20-ի ի ելույթում՝ շեշտելով, որ 2021 թվականի օգոստոսից Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի։

XS
SM
MD
LG