Մատչելիության հղումներ

«Շարունակում ենք խորապես հավատալ պատմական հնարավորության առկայությանը և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար». Բայրամով


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում, Հայաստանին մեղադրել է «ռևանշիզմի քաղաքականություն» վարելու մեջ։

Միաժամանակ, նա նշել է, թե «Ադրբեջանը հաստատում է իր պատրաստակամությունը» Հայաստանի հետ իրական երկխոսության և բանակցությունների՝ երկու երկրների օրինական շահերի հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա։

«Մենք շարունակում ենք խորապես հավատալ պատմական հնարավորության առկայությանը և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար՝ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու և խաղաղ ապրելու որպես երկու ինքնիշխան պետություններ միջազգայնորեն ճանաչված սահմաններում», - ասել է նա՝ ընդգծելով, որ եկել է այդ հնարավորությունն օգտագործելու ժամանակը։

Բայրամովն ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարության բանավոր հայտարարությունները՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը, պետք է հաստատվեն գործնական քայլերով։

XS
SM
MD
LG