Ադրբեջանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում 9 ընդդիմադիր գործիչ է ձերբակալվել, որոնց մեծ մասը բերման է ենթարկվել ադրբեջանական զինված ուժերի հերթական ռազմական գործողությունները քննադատելու պատճառով, հայտնում է Meydan.TV-ն։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ձերբակալվածները հիմնականում 30-օրյա կալանքի են դատապարտվել՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու մեղադրանքով։
Աղբյուրի համաձայն՝ բերման ենթարկվածների թվում է նաև ադրբեջանցի նախկին դիվանագետ Էմին Իբրահիմովը։ Վերջինս իր փաստաբանին պատմել է, որ Գլխավոր դատախազության քրեական հետապնդումների վարչություն է տարվել ոտաբոբիկ։ Դատախազությունում նրան մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության աջակցության» հոդվածով։