Մատչելիության հղումներ

Կիևը և Վաշինգտոնը առաջիկա օրերին նոր բանակցություններ կանցկացնեն ԱՄՆ-ում. Զելենսկի


Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Կիևի և Վաշինգտոնի պատվիրակությունները առաջիկա օրերին նոր բանակցություններ կանցկացնեն Միացյալ Նահանգներում՝ խաղաղության ծրագրի շուրջ։

«Ուրբաթ և շաբաթ օրերին մեր թիմը կլինի Միացյալ Նահանգներում. նրանք արդեն ճանապարհին են», - ասել է Վլադիմիր Զելենսկին՝ առանց հավելյալ մանրամասների։

Հանդիպումից առաջ՝ անցած շաբաթ հաղորդվել էր, որ Զելենսկին, ԱՄՆ-ի և Եվրոպայի պաշտոնյաները Բեռլինում համաձայնության են եկել 20 կետանոց ծրագրի, այդ թվում՝ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալու շուրջ՝ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի նմանությամբ:

Ռուսաստանը դեռևս չի արձագանքել վերջին առաջարկին, սակայն նախագահ Պուտինը երեկ կրկնել է, որ Մոսկվան մտադիր է հասնել իր նպատակներին՝ ցանկացած ճանապարհով։

«Մենք բոլորս գիտենք Ռուսաստանի դիրքորոշումը։ Նրանք ցանկանում են գրավել ամբողջ Դոնբասը», - այսօր ասել է Զելենսկին։ Մինչ այդ նա բազմիցս է հայտարարել, որ Ուկրաինան պատրաստ չէ գնալ տարածքային զիջումների։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG