Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետ քաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրեր վերադարձն ապահովելու ուղղությամբ, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Ըստ Ստեփանակերտի՝ միաժամանակ քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը: