ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, ադրբեջանցիներն ապամոնտաժել են տանկ-հուշարձանը, որը հայերը Ղարաբաղի առաջին պատերազմից հետո տեղադրել էին Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհին:
«Այդ հրասայլը համարվել է Ղարաբաղյան առաջին պատերազմում հայերի «հաղթանակի» խորհրդանիշը»,- ասվում է ԱՊԱ-ի հրապարակած հաղորդագրությունում:
1992 թվականի մայիսի 8-ին առաջինը Շուշի հասած հայկական տանկը պատերազմից հետո դարձել է հուշարձան, որի մոտ հայերը հարգանքի տուրք են մատուցել պատերազմում զոհվածներին: