Մատչելիության հղումներ

Թուրքիան պլանավորում է հյուպատոսություն բացել Շուշիում


 Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, արխիվ
Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, արխիվ

Թուրքիան պլանավորում է հյուպատոսություն բացել Շուշիում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը։

«Թուրքիայի և Ադրբեջանի միջև բանակցություններ են անցկացվում Շուշիում հյուպատոսության բացման շուրջ», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է թուրք դեսպան Ջահիդ Բաղչին։

Դիվանագետի խոսքով՝ բանակցություններն անցկացվում են երկու երկրների արտգործնախարարների մակարդակով։

XS
SM
MD
LG