Մատչելիության հղումներ

Մակրոնը Փաշինյանին տեղեկացրել է, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում հրատապ նիստ է նախաձեռնում


Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահի հետ, որի ընթացքում Էմանյուել Մակրոնը Նիկոլ Փաշինյանին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում հրատապ նիստ է նախաձեռնում:

Կառավարության հաղորդմամբ՝ Մակրոնի ու Փաշինյանի քննարկման թեման Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն է եղել: Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը և դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմերի կիրառման անհրաժեշտությունը:

Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց էր ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղարի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG