Ղարաբաղում զոհված ռուս խաղաղապահներից մեկը, ըստ «Կոմերսանտի», Իվան Կովգանն է, ով հանդիսանում էր Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն, ինչպես նաև Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի սուզանավերի հրամանատարի տեղակալն էր։
Նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուս խաղաղապահներով ավտոմեքենան հայտնվել է կրակի տակ, մեքենայում գտնվող զինծառայողները մահացել են, թե քանի հոգի, ռազմական գերատեսչությունը չէր նշել։
Առաջին ալիքի տվյալներով՝ գնդակոծության հետևանքով չորս ռուս խաղաղապահ է զոհվել։
Ադրբեջանի նախագահն ու պաշտպանության նախարարությունը ցավակցել են խաղաղապահների մահվան կապակցությամբ և հայտնել, որ Ադրբեջանի և Ռուսաստանի քննչական մարմինները հետաքննում են միջադեպը։
Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների այսօրվա հեռախոսազրույցի ժամանակ Ալիևը նաև ներողություն է խնդրել Պուտինից։
Ադրբեջանի զինված ուժերի կորպուսի հրամանատարը, որի ենթակաները մեղավոր են ռուս խաղաղապահների մահվան մեջ, հեռացվել է ծառայությունից, իսկ հանցագործության առաջին կասկածյալները ձերբակալվել են, լրագրողներին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել է ՌԴ իրավապահ մարմինների աղբյուրը։