Մատչելիության հղումներ

Զախարովան մեկնաբանում է խաղաղապահների մահը՝ կրկին քննադատելով Երևանին


Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների զոհվելու մասին տեղեկությունը:

Տելեգրամի իր ալիքում նա գրել է. «Հարգենք զոհված ռուսաստանցի խաղաղապահների լուսավոր հիշատակը, որոնք ինչպես միշտ հանուն տարածաշրջանում խաղաղության հաստատման իրենց վրա ընդունեցին հարվածը»։

«Սև երախտամոռությունը, որով կեղտոտ մարդիկ փորձում էին կասկածի տակ դնել նրանց գործունեությունը, չի ստվերի նրանց հերոսությունը և հավերժ խարան կհանդիսանա զրպարտիչների համար», - գրել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը՝ քննադատության հերթական չափաբաժինն ուղղելով Հայաստանի իշխանություններին։

«Երևանը գերադասեց կյանքի չկոչել այն, ինչի տակ ստորագրել էր, այլ բախտ որոնել ՆԱՏՕ-ում և Եվրամիությունում», - գրել է Զախարովան՝ Ֆրանսիան անվանելով «Հայաստանի գլխավոր խորհրդատու»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում մեքենայի գնդակոծման հետևանքով ռուսաստանցի խաղաղապահներ են զոհվել՝ առանց նշելու զոհերի թիվը և միջադեպի վայրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG