Մատչելիության հղումներ

Մակրոնը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը:

«Հարձակումը պետք է անհապաղ դադարեցվի, և վերսկսվեն բնակիչների իրավունքների և անվտանգության հարցով քննարկումները», - հայտարարել է Մակրոնը՝ տեղեկացնելով նաև, որ սերտ կապի մեջ է վարչապետ Փաշինյանի հետ:

Փարիզը նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ:

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն էր ավելի վաղ հայտարարությամբ հանդես եկել՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից ձեռնարկված հարձակումը «սպառնում է հազարավոր խաղաղ բնակիչներին, որոնք արդեն տուժել են ապօրինի շրջափակումից, և որը հակասում է հարցը բանակցությունների միջոցով կարգավորելու միջազգային հանրության ջանքերին»:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև նշել էր, թե Փարիզը սերտորեն աշխատում է եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ «այս անընդունելի հարձակմանը վճռական պատասխան ձևակերպելու համար, պատասխան, որ համարժեք կլինի այն վտանգներին, որ ներկայացնում է [այդ հարձակումը] տարածաշրջանի անվտանգության համար»։

Գրեթե նույնաբովանդակ կարճ գրառմամբ սոցիալական ցանցերում հանդես է եկել Ֆրանսայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան՝ նշելով. «Հարձակումը պետք է անհապաղ կերպով դադարեցվի»։

XS
SM
MD
LG