Մատչելիության հղումներ

Էրդողանն առաջարկել է Ղարաբաղի հարցով Ադրբեջանի, Ռուսաստանի ու Հայաստանի ղեկավարների հետ քառակողմ հանդիպում անցկացնել


Կոլաժը՝ «Ազատության» ադրբեջանական ծառայության
Կոլաժը՝ «Ազատության» ադրբեջանական ծառայության

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Նյու Յորք մեկնելուց առաջ Ստամբուլում կայացած ճեպազրույցում առաջարկել է Ղարաբաղի հարցով Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների քառակողմ հանդիպում անցկացնել։

«Այդպիսի առաջարկ արել ենք։ Այսինքն՝ ես, Պուտինը, Իլհամ Ալիևը և Փաշինյանը։ Ես ասել եմ՝ եկեք հանդիպենք, միասին քննարկենք քայլերը, որ պետք է կատարվեն։ Տվյալ պահին այս առաջարկին ո՛չ բացասական, ո՛չ դրական պատասխաններ չենք ստացել», - ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ քառակողն հանդիպման նախաձեռնության նպատակն է, որ բանակցությունները վարեն հենց այն երկրների առաջնորդները, որոնք առնչություն ունեն խնդրին, այլ ոչ թե Ղարաբաղի թեմայի հետ կապ չունեցող կողմերը։ «Ես այս հարցը ևս մեկ անգամ կքննարկեմ Ալիևի հետ։ Մենք կաշխատենք կոնկրետացնելու վրա և ուշադիր կհետևենք զարգացմանը», - նշել է Էրդողանը։

Թուրքիան Ադրբեջանի ամենասերտ դաշնակիցն է։ Անկարայից հաճախ է հնչում «մեկ ազգ, երկու պետություն» արտահայտությունը, իսկ Ռուսաստանը պաշտպանում է ադրբեջանական շահերն ու լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ։

Հայ - ադրբեջանական կարգավորման միջնորդներից Միացյալ Նահանգները վերջին շրջանում կոշտացրել է հռետորաբանությունը Ադրբեջանի նկատամբ։ Մյուս միջնորդ Եվրամիությունը դիտորդական առաքելություն է տեղակայել Հայաստանում, ինչը քննադատվում է Բաքվի ու Մոսկվայի կողմից։

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG