Մատչելիության հղումներ

Մեկ օրում Ռուսաստանը ռմբակոծել է ուկրաինական ութ մարզեր


Ուկրաինա - Ավիահարվածների հետևանքով վնասված շենք Զապորոժիեի մարզի Օրեխովո քաղաքում, սեպտեմբեր, 2023թ.
Ուկրաինա - Ավիահարվածների հետևանքով վնասված շենք Զապորոժիեի մարզի Օրեխովո քաղաքում, սեպտեմբեր, 2023թ.

Անցած մեկ օրում ռուսական ուժերը ռմբակոծել են ուկրաինական ութ մարզեր։ Զապորոժիեի մարզային իշխանությունները հաղորդում են ավիահարվածների հետևանքով Օրեխովո բնակավայրում երկու կնոջ վիրավորվելու մասին։

ՌԴ պաշտպանության նախարարությունը, իր հերթին, ուկրաինական ուժերին մեղադրել է անօդաչուների միջոցով Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտների վրա հարձակումների փորձերի մեջ։ Հաղորդվում է, որ Կալուգայի ու Տվերի մարզերում հակաօդային պաշտպանության համակարգերը երկու անօդաչու են ոչնչացրել։ Տուժածներ չկան։

Շաբաթ առավոտյան մոսկովյան օդանավակայաններից ավելի քան երեք տասնյակ թռիչք էր հետաձգվել։

XS
SM
MD
LG