Մատչելիության հղումներ

Շոյգուն Վլադիվոստոկում մասնակցելու է Պուտին-Կիմ Չեն Ըն բանակցություններին


Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտնել է, որ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիվոստոկում մասնակցելու է Վլադիմիր Պւտինի և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի բանակցություններին։

ԱՄՆ-ն գտնում է, որ այդ հանդիպմանը քննարկվելու է հյուսիսկորեական զենք-զինամթերք Ռուսաստանին մատակարարելու հարցը՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար։

Եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի, Վաշինգտոնը պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել, նախօրեին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Անցած հուլիսի վերջին Շոյգուն այցելել էր Փհենյան, որտեղ հայտարարել էր Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական կապերը ամրապնդելու մասին։

XS
SM
MD
LG