Մատչելիության հղումներ

ՌԴ ՊՆ նախարարը, Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյան, Փհենյանում Կիմ Չեն Ընի հետ ներկա են գտնվել ռազմական շքերթին


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Չինաստանի կոմունիստական կուսակցության պոլիտբյուրոյի անդամ Լի Հունչժուն, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն ԸՆի հետ Փհենյանում ներկա են գտնվել ռազմական շքերթին, որտեղ ցուցադրվել են նաև միջուկային զենք կրելու ունակ հրթիռներ ու հարվածային անօդաչու թռչող սարքեր։

Շքերթն անցկացվել է Կորեական պատերազմի ավարտի 70-րդ տարելիցի կապակցությամբ, որը Հյուսիսային Կորեան նշում է որպես «Հաղթանակի օր»։

Սա Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին այցն է Հյուսիսային Կորեա 1991 թվականից հետո՝ նախկին Խորհրդային Միության փլուզումից ի վեր։

Հյուսիսկորեական KCNA գործակալությունը հաղորդում է, որ Սերգեյ Շոյգուի պատվին կազմակերպված ընդունելությանը Կիմ Չեն Ընը համերաշխություն է հայտնել Ռուսաստանի ժողովրդին և զինվորականներին։

Շոյգուն գովաբանել է Հյուսիսկորեական զինված ուժերին, այն համարելով աշխարհի ուժեղագույններից մեկը։ Նրանք քննարկել են երկկողմ համագործակցությունը ռազմավարական անվտանգության և պաշտպանական ոլորտում։ Մեկ այլ հանդիպմանը Շոյգուն ընթերցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձը, որտեղ նա Հյուսիսային Կոերային շնորհակալություն է հայտնում «հատուկ ռազմական գործողության» ընթացքում աջակցության համար։

ԱՄՆ-ն մեղադրում է Հյուսիսային Կորեային Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին զենք մատակարարելու համար։ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը հինգշաբթի ասել է, որ ԱՄՆ-ն խորը մտահոգված է այդ կապերի առնչությամբ։

Հյուսիսային Կորեան և Ռուսաստանը հերքում են զենքի մատակարարումների պնդումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG