Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին պաշտոնն ստանձնելու կապակցութամբ։
«Հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ Արցախի համար այս ճակատագրական փուլում ստանձնած դժվարագույն լիազորությունների իրականացման հարցում: Գնահատելի է Ձեր վճռականությունն ու պատրաստակամությունը այսպիսի պայմաններում վերցնելու ծանր պատասխանատվություն և առաջնորդելու Արցախի ժողովրդին դեպի մեր ազգային իղձերն ու սահմանադրական նպատակները», - նշել է Հարությունյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ:
Արցախի Ազգային ժողովի երեկվա արտահերթ նիստում Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի նախագահ, այսօր նա ստանձնել է պաշտոնը։
Արայիկ Հարությունյանը, որ հրաժարական ներկայացրեց սեպտեմբերի 1-ին, իր անվերապահ սատարումն է հայտնում նրան։