Մատչելիության հղումներ

«Որտեղի՞ց եք, քանի՞ հոգով եք եկել». ՔՊ-ից առայժմ չեն արձագանքել սոցիալական ցանցերում արագ տարածվող տեսահոլովակին


Մինչ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը Նոր նորքի բնակիչներին նոր մանկապարտեզներ, ավտոբուսներ, ֆուտբոլի մարզադաշտեր էր խոստանում, նույն ընթացքում մի տղամարդ՝ ավելի ստույգ ակտիվիստ Արթուր Չախոյանը թուղթ ու գրիչը ձեռքն առած հանրահավաքի մասնակիցների հետ զրույցի էր բռնվել՝ որտեղի՞ց եք, քանի՞ հոգով եք եկել... մանկապարտեզի, դպրոցների, թաղապետարանների, պետական այլ կառույցների աշխատակիցներ էլ իրար հերթ չտալով տեղեկացնում էին՝ 20, 50, 100 հոգով ենք, հպարտանալու առիթ ունեին ամբողջ կոլեկտիվով ներկայացածները։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» շտաբից առայժ չեն արձագանքել այս հոլովակին: Տևական ժամանակ է արդեն, որ Տիգրան Ավինյանի թիմը պնդում է, որ հենց իրենք են հակաքարոզի թիրախում։ Երեկ էլ «Ազատության» հետ զրուցյում իշխող ուժի քաղաապետի թեկնածուն պնդեց, որ խախտումներ մասին չի լսել, եղած դեպքեր էլ. - «Շատ մեծ դաշտում ինչ-որ փոքրիկ փշուրներ փնտրելու մասին են»:

Ամենաշատ խախտումները իշխող ուժից են՝ դիտորդական առաքելություն իրականացնող Իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանն էր երեկ այս մասին ասել «Ազատությանը»՝ կոնկրետ օրինակներ բերելով:

«Մենք նաև նկատել ենք, որ շատ մեծ է կոնցենտրացիան համայնքային հիմնարկների աշխատողների՝ Ավինյանի միտինգների ժամանակ: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ ինչ-որ բնականից շատ բարձր է տոկոսը ուսուցիչների, դպրոցական կոլեկտիվների, մանկապարտեզների, պոլիկլինիկաների կոլեկտիվների ու անգամ երկու դեպքով մենք ունենք հիմքեր պնդելու, որ այդ կոլեկտիվները, այսպես ասած, կամավոր պարտադիր կերպով բերվել են», - նշել է Իոաննիսյանը:

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ այս պահին ծանոթանում են սոցիալական ցանցերում արագ տարածվող աղմկահարույց տեսահոլովակը։

XS
SM
MD
LG