Մատչելիության հղումներ

ԵՄ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է. Բորել


Վրաստան - ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը Թբիլիսիում ասուլիսի ժամանակ, 8-ը սեպտեմբերի, 2023թ.
Վրաստան - ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը Թբիլիսիում ասուլիսի ժամանակ, 8-ը սեպտեմբերի, 2023թ.

Վրաստան այցելած Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այսօր ասել է, թե Միությունը կշարունակի աջակցել Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»:

Նրա խոսքով՝ Եվրամիությունն ակնկալում է, որ միջազգային գործընկերները և նրանց թվում Վրաստանը կհամակարգեն Ռուսաստանի միջազգային մեկուսացմանն ուղղված գործողությունները: «Ուստի մենք ողջունում ենք ձեր ջանքերը, որոնց նպատակն է պայքարել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները շրջանցելու դեմ», - ասել է Բորելը:

XS
SM
MD
LG