Մատչելիության հղումներ

РУС ENG

Սերվերի սխալ

Ինչ-որ բան այնպես չէ։

Այս հասցեն անմիջապես ուղարկվել է մեր ինտերնետային թիմին։ Ներողություն պատճառված անհարմարության համար։

Please use Search above to see if you can find it elsewhere

site logo site logo

«Վճռորոշ հանդիպում է»․ այսօր Թուրքիայում կկայանա Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը


Թուրքիա - Հայաստանի հավաքականը մարզվում է Էսքիշեհիրի մարզադաշտում, 7-ը սեպտեմբերի, 2023թ., լուսանկարը՝ Սիսակ Գաբրիելյանի
Թուրքիա - Հայաստանի հավաքականը մարզվում է Էսքիշեհիրի մարզադաշտում, 7-ը սեպտեմբերի, 2023թ., լուսանկարը՝ Սիսակ Գաբրիելյանի

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն այսօր կայանալիք Թուրքիա-Հայաստան հանդիպումը վճորոշ է համարում։ Ալեքսանդր Պետրակովը երեկ երեկոյան նախախաղային մամուլի ասուլիսին հայտարարեց՝ եթե ազգային հավաքականը պարտվի մրցակցին, ապա կզրկվի Եվրոպայի առանջնության ուղեգրից։

«Վաղվա հանդիպումը շատ կարևոր է, վճռորոշ հանդիպում է։ Եթե հաղթենք Թուրքիայի հավաքականին, 90 տոկոս կապահովենք եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը։ 5 եզրափակիչ է մնացել։ Եթե պարտվենք, կզրկվենք ուղեգրից, դուրս կմնանք հետագա պայքարից», - ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։

Թուրքիա-Հայաստան խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին Թուքիայի Էսքիշեհիր քաղաքի մարզադաշտում։

«Բոլոր խաղացողներն առողջ են և պատրաստ են վաղվա խաղին», - ասաց Ալեքսանդր Պետրակովը։

Սա երկու հավաքականների արդեն չորրորդ հանդիպումն է, նախորդ երեքում Թուրքիայի հավաքականն է հաղթել։ Երկու ընտրանիների միջև մրցապայքարը Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլում է։ Գարնանը Երևանում հյուրերի 2-1 հաշվով հաղթանակով մեկնարկեց պայքարը D ենթախմբում։

Թուրքիան խմբի առաջատարն է՝ 4 խաղում 9 միավոր է վաստակել, իսկ Հայաստանի թիմը երկրորդն է։ Ազգային հավաքականը 3 խաղից 6 միավոր է հավաքել։

«Եվրո-24-ի» ուղեգիր կարող են նվաճել ընտրական փուլի ենթախմբերում առաջին երկու տեղերը զբաղեցրած հավաքականները։ Թուրքիայի հետ կայանալիք հանդիպումը նաև այդ պատճառով է վճռորոշ համարվում։

Հայաստանի հավաքականը ժամանել է Թուրքիա

Թուրքիա - Հայաստանի հավաքականը ժամանում է Էսքիշեհիր, 7-ը սեպտեմբերի, 2023թ., լուսանկարը՝ Սիսակ Գաբրիելյանի
Թուրքիա - Հայաստանի հավաքականը ժամանում է Էսքիշեհիր, 7-ը սեպտեմբերի, 2023թ., լուսանկարը՝ Սիսակ Գաբրիելյանի

Հայաստանի հավաքականի հետ երեկ Թուրքիա մեկնած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն, ով նաև խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, «Ազատությանը» փոխանցեց, որ թուրքական կողմն անվտանգային միջոցառումներ է ձեռնարկել՝ Հայաստանի հավաքականին թուրքական ոստիկանական շարասյունն է ուղեկցում և որևէ արտառոց միջադեպ մինչ այս պահը տեղի չի ունեցել։

Լուսանկարը՝ Սիսակ Գաբրիելյանի
Լուսանկարը՝ Սիսակ Գաբրիելյանի

«Մայրաքաղաքից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա է գտնվում քաղաքը, որտեղ անցկացվելու է հանդիպումը։ Տեղացիներն ասում են, որ ոչ այնքան ակտիվ քաղաք է, գուցե նաև հենց սա է պատճառը, որ ընտրվել է հենց այս քաղաքը խաղի համար։ Մոտ 800 հազար բնակչություն ունի և մինչև այս պահը որևէ արտառոց միջադեպ տեղի չի ունեցել։ Առանձին ոստիկանական շարասյան ուղեկցությամբ օդանավակայանից հյուրանոց տեղափոխեցին մեզ, հետո արդեն հյուրանոցի մուտքերի մոտ նաև ամբողջ գիշեր հերթապահություն իրականացրեցին տեղի ոստիկանները։ Մեզ հետ կան նաև Երևանից ժամանած անվտանգության մի քանի աշխատակիցներ, որոնք նույնպես հերթապահում են։ Հյուրանոցում միայն Հայաստանի հավաքականն է, այլ հաճախորդներ չկան», - ասաց Գաբրիելյանը, ով ոչ պաշտոնական այցով է Թուրքիայում։

Մարտին Երևանում կայացած Հայաստան-Թուրքիա խաղին ընդառաջ ՈւԵՖԱ-ն հատուկ որոշում կայացրեց, որ հանդիպումը պետք է անցկացվի առանց թուրք երկրպագուների՝ ավելորդ լարվածությունից խուսափելու համար։ Գաբրիելյանը փոխանցեց, որ նույն որոշումը կայացվել է նաև այսօրվա խաղի դեպքում և հայ երկրպագուների համար առանձնացված տրիբունաներ չեն լինելու։

«Բավականին կարևոր խաղ է սպասվում, և որևէ կերպ մինչ այս պահը ֆուտբոլիստներին որևէ բան չի կաշկանդում այսօր լավ արդյունք ցույց տալու համար։ Մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում ենք, բայց առաջատար Թուրքիայի հավաքականը մեզանից ավելի խաղ է անցկացրել, և այս հանդիպումն իսկապես շատ կարևոր է և լավ հնարավորություն կտա մեզ, եթե միավոր վաստակենք, մտածելու «Եվրո 2024-ի» ուղեգրի համար։ Երեկվա վերջին մարզումն էլ հավաքականի կողմից ցույց տվեց, որ թիմն իսկապես լավ մարզավիճակում է և տղաները վստահեցնում եմ, որ այսօր ամեն ինչ կանեն, որ լավ արդյունքով վերադառնան Հայաստան», - եզրափակեց Սիսակ Գաբրիելյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG