Մատչելիության հղումներ

Հայաստանը զիջեց Թուրքիային 1:2 հաշվով


Դրվագ Հայաստան - Թուրքիա հանդիպումից, Երևան, 25-ը մարտի, 2023թ.
Դրվագ Հայաստան - Թուրքիա հանդիպումից, Երևան, 25-ը մարտի, 2023թ.

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականն իր հարկի տակ 1:2 հաշվով պարտություն կրեց Թուրքիայի ընտրանուց:

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում շաբաթ երեկոյան կայացած հանդիպման հաշիվը բացվեց 10-րդ րոպեին, երբ Տիգրան Բարսեղյանի սուր փոխանցումից հետո Օզան Քաբաքը գրավեց սեփական դարպասը: Այդուհանդերձ, Թուրքիայի հավաքականին հաջողվեց ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև հաղթանակ տանել՝ 35-րդ և 64-րդ րոպեներին Հայաստանի ընտրանու դարպասը գրավեցին Օրքուն Քյոքչյուն և Քերեմ Աքթյուրքօղլուն:

Ընտրական D խմբում Հայաստանից և Թուրքիայից բացի ընդգրկված են նաև Խորվաթիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները:

Այսօր ուշ երեկոյան Խորվաթիան հյուրընկալում է Ուելսին:

Հայաստանը ընտրական փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 16-ին Ուելսում:

XS
SM
MD
LG