Մատչելիության հղումներ

Մոսկվան կառուցողական աշխատանք է տանում Երևանի և Բաքվի միջև համաձայնության հասնելու ուղղությամբ․ Պեսկով


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը մանրակրկիտ աշխատում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ՝ կարգավորելու նրանց միջև ստեղծված իրավիճակը, փոխանցում է ТАСС գործակալությունը։

«Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները, Ռուսաստանը շարունակում է շատ ուշադիր, մանրակրկիտ աշխատանքը, հետևողական, կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ», - ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովն անդրադարձել է նաև Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների անցկացմանը՝ պնդելով, թե դա չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և փոխադարձ վստահության մթնոլորտի ամրապնդմանը։

XS
SM
MD
LG