Մատչելիության հղումներ

Սարյանի «Հայփոստի» շենքը կօտարվի «Ռենշինին»


Երևանի Սարյան փողոցում գտնվող «Հայփոստի» շենքը կօտարվի «Ռենշին» ընկերությանը՝ «Համաշխարհային առևտրային կենտրոն» ներդրումային ծրագիրն իրականացնելու համար։ Որոշման նախագիծն այսօր կառավարության նիստում հաստատվեց։

Նախատեսվում է կառուցել մոտ 123 հազար քառակուսի մետ տարածքով շենք- շինություններ, որոնք կներառեն գրասենյակային տարածքներ, 4 և 5 աստղանի տարբեր ձևաչափերի հյուրանոցներ, միջոցառումների համար նախատեսված բաղադրիչներ, սրահներ, կոնֆերանս դահլիճներ, գործարար կենտրոն, նիստի ժամանակ զեկուցեց էկոնոմիկայի նախախարա Վահան Քերոբյանը՝ տեղեկացնելով՝ ծրագրի 20 տոկոսը պատկանում է Հայաստանի կառավարությանը, մոտ 30 տոկոսը «Հայփոստին»։

«Ընկերության կանոնադրական կապիտալն ավելի քան 21 մլրդ դրամ է, մենք մասնակցում ենք ընկերության կանոնադրական կապիտալին գույքով՝ «Հայփոստի» շենքն է Սարյան 22 հասցեում, իսկ ընկերությունը՝ կանխիկ փողով։ Ապագա հինգ տարիներին նախատեսվում է կառուցել այն շենքը և շենքերի համալիրը, որի մասին ես արդեն պատմեցի, որից հետո ՀՀ կառավարությունը կհանդիսանա մոտ 19 տոկոսի բաժնետեր և կկարողանա տնօրինել իր բաժնեմասը ցանկացած եղանակով», - ասաց Քերոբյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ «Հայփոստի» շենքի փոխարեն Սարյան-Պարոնյան փողոցների միջնամասում կստեղվի մեծ համալիր, իր գնահատմամբ, նման մասշտաբի շենք դեռ Հայաստանում չի կառուցվել։

«Համաշխարհային առևտրային կենտրոնը» համաշխարհային բիզնես ցանց է ամբողջ աշխարհում, և մենք ուզում ենք, որ Հայաստանում այդ դրոշակը նույնպես դրված լինի համաշխարհային բիզնես քարտեզի վրա», - ասաց վարչապետը։

XS
SM
MD
LG