Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է Բրյանսկի մարզում անօդաչու թռչող սարքեր, իսկ Ղրիմում՝ հրթիռներ որսալու մասին։ Մեկ անօդաչու էլ Մոսկվայի երկնքում է խոցվել։
Ղրիմում պայթյունների մասին տելեգրամյան ալիքներն ու օգտատերերը երեկ երեկոյան էին գրում։
Տուժածների մասին տվյալներ չկան։
Ռուս - ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանի իշխանություններն ավելի քան 500 անգամ են հաղորդել իրենց տարածքում հայտնված անօդաչուների և հարձակումների մասին։