Մատչելիության հղումներ

Գիշերը անօդաչուներ են հարձակվել Ռուսաստանի հինգ շրջանների և Սևաստոպոլի վրա


Ռուսաստան - Հրդեհը Պսկովի օդանավակայանում, 30-ը օգոստոսի, 2023թ.
Ռուսաստան - Հրդեհը Պսկովի օդանավակայանում, 30-ը օգոստոսի, 2023թ.

Այս գիշեր անօդաչու թռչող սարքերի հարձակում է եղել Ռուսաստանի հինգ շրջանների և Ղրիմի Սևաստոպոլ քաղաքի վրա:

Կեսգիշերն անց Պսկովի նահանգապետը հայտնել է, որ քաղաքի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ է մղվել, զոհեր և վիրավորներ չկան։ Հրդեհ է բռնկվել՝ չորս Իլ-76 ինքնաթիռ է վնասվել:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է երեք անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին Բրյանսկի մարզում, մեկի՝ Օռլովսկի շրջանում։

Գերատեսչությունը հայտնել է նաև Ռյազանի և Կալուգայի շրջաններում խոցված անօդաչու թռչող սարքերի մասին:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Սևծովյան նավատորմի ավիացիան ոչնչացրել է 4 մոտորանավակ Ուկրաինայի Զինված ուժերի դեսանտային խմբերով՝ մինչև 50 հոգի:

XS
SM
MD
LG