Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը քրեականացնել առաջարկող «Հայաքվե» նախաձեռնությունն իրականացված ստորագրահավաքի արդյունքներն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացնի։
Հարցն Ազգային ժողովի օրակարգ մտնցելու համար անհրաժեշտ էր 50 հազար ստորագրություն, հավաքվեց 8 հազարով ավելի։
«Մեր նպատակն է օրենքի նախագիծն անցկացնել Ազգային Ժողովում։ Դա հնարավոր կլինի, եթե նախաձեռնության համար ստորագրած յուրաքանչյուր քաղաքացի տեր կանգնի իր ստորագրությանը։ Երբ և ինչպես, ընթացքում կտեղեկացնենք», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։