«Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը կկայանա մոտ ապագայում», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի խոսնակը, սակայն, չի մեկնաբանել մամուլում հայտնված տեղեկությունները, որոնց համաձայն, Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի սկզբին ժամանելու է Սոչի։
«Որոշակի պայմանավորվածություններ են առկա, կապված առաջիկա հանդիպման ժամկետների հանրայնացման հետ, և մենք պատրաստվում ենք հավատարիմ մնալ այդ պայմանավորվածություններին», - հայտարարել է Պեսկովը։