Մատչելիության հղումներ

Էրդողան-Պուտին հանդիպումը նախատեսվում է Սոչիում, հավանական օրը՝ սեպտեմբերի 4


Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը նախատեսվում է Սոչիում, իսկ հավանական օրը սեպտեմբերի 4-ն է, ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Թուրքիայի դիվանագիտական աղբյուրը։

Թուրքիայի իշխանությունները մինչ այս չէին նշում Էրդողանի այցի ամսաթիվը։ Ինքը՝ թուրք առաջնորդը, չէր բացառել սեպտեմբերին Պուտինի հետ հանդիպումը։

Milliyet թերթը հինգշաբթի օրը հաղորդել է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը սեպտեմբերին կայցելի Մոսկվա՝ հացահատիկի գործարքի վերսկսման շուրջ բանակցելու համար։ Օգոստոսի 25-ին թուրք նախարարը կայցելի Կիև, որտեղ ևս կքննարկի այդ հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG