Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է հրադադարը խախտելու Բաքվի պնդումը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 23-ին` ժամը 23։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
Բաքուն, մասնավորապես, հաղորդել է, թե հայկական զինված ուժերը կրակել են «Քելբաջարի շրջանի Իստիսուի դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական զինված ուժերը համապատասխան միջոցներ են ձեռնարկել»։