Մատչելիության հղումներ

Ադրբեջանի զինուժը կրակել է Խնածախի, Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ. ՊՆ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Այսօր ժամը 6:10-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախի, ժամը 9:50` Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածներում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում է Հայաստանի Զինված ուժերի կողմից Գետաբեկի և Լաչինի շրջանների մի քանի բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական դիրքերի գնդակոծության և ձեռնարկված պատասխան միջոցների մասին:

XS
SM
MD
LG