Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը պետական այցով ժամանել է Ադրբեջան։
Երկօրյա այցի շրջանակներում նախատեսված է բարձր մակարդակի բանակցություններ և ընդլայնված կազմով նիստ։
Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն, նախատեսվում է Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահների համատեղ այցը Շուշի և Ֆիզուլի։
Այս տարվա մարտին հաղորդվել է, որ Ուզբեկստանի կառավարությունը Ֆիզուլիում դպրոց է կառուցում, որի բացման արարողությանն անձամբ ներկա կլինի այդ երկրի նախագահը։
Միրզիյոևը կդառնա օտարերկրյա երկրորդ առաջնորդը՝ Էրդողանից հետո, որն այցելում է 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներ։