Մատչելիության հղումներ

Երևանի ընտրություններում գրանցված ուժերի ընտրական ցուցակները հրապարակվել են ԿԸՀ կայքում


Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններում գրանցված կուսակցությունների և դաշինքի ընտրական ցուցակները հրապարակվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովիկայքում, հաղորդում է հանձնաժողովը:

Ընտրություններում առաջադրվել է 13 կուսակցություն և կուսակցությունների մեկ դաշինք։ Դրանք են՝ «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը (կազմում՝ «Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքը։

Առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի գրանցումն իրականացվել է մինչև օգոստոսի 18-ը։

Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ին և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 15-ը։

XS
SM
MD
LG