Մատչելիության հղումներ

Դատարանը քննում է Աշոտյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը


Հակակոռուպցիոն դատարանն այսօր քննեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը, նիստը կշարունակվի երկուշաբթի։

Դատարանի բակում են հավաքված նրա կուսակիցները, համախոհները, որոնք իրենց ելույթներում մեկ անգամ ևս հայտարարեցին՝ Աշոտյանը քաղբանտարկյալ է, իշխանությունները նրան բանտում են պահում՝ Արցախի հարցում իրենց քննադատելու համար։

Արդեն երկու ամիս կալանքի տակ գտնվող ընդդիմադիր գործիչը մեղադրվում է կրթության նախարար լինելու տարիներին փողերի լվացումը, վստահված գույքը հափշտակելը, պաշտոնական լիազորություններն անցնելը կազմակերպելու համար։

Աշոտյանը մեղքը չի ընդունում։

XS
SM
MD
LG