Մատչելիության հղումներ

Պոկրովսկում ռուսական հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի


Պոկրովսկ, 8-ը օգոստոսի, 2023թ․
Պոկրովսկ, 8-ը օգոստոսի, 2023թ․

Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքի վրա ռուսական հարձակման հետևանքով 9 մարդ է զոհվել, երեկ երեկոյան, ելույթի ժամանակ, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ավելի վաղ հաղորդվել էր 7 զոհի մասին։

Վիրավորների թվում երկու երեխա կա, որոնցից մեկի վիճակը ծանր է, ասել է Զելենսկին։

Այս հրետակոծության հետևանքով 82 մարդ է վիրավորվել։ Զոհերի թվում, ըստ ուկրաինական իշխանությունների, 5 խաղաղ բնակիչ կա, իսկ վիրավորների թվում՝ առնվազն 29 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 2 երեխա։

XS
SM
MD
LG