Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ելույթ ունենալով ռուս-վրացական պատերազմի 15-րդ տարելիցի միջոցառմանը, ասել է, որ Վրաստանը իր տարածքները պետք է վերադարձնի խաղաղ ճանապարհով՝ ճիշտ, խելամիտ և պրագմատիկ քաղաքականության միջոցով։
Նշելով, որ խաղաղությունը այլընտրանք չունի՝ Ղարիբաշվիլին ասել է, որ ճիշտ, խաղաղ քաղաքականություն են մշակել, որը պետք է հանգեցնի տարածքների դեօկուպացիայի և երկրի վերջնականապես միավորմանը։
2008 թվականի պատերազմի համար նա քննադատել է Վրաստանի այն ժամանակվա իշխանությանը, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։