Մատչելիության հղումներ

Բլինքենն Ալիևին խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վատթարացող իրավիճակի կապակցությամբ


Միացյալ Նահանգների պետքարտուղարը երեկ խոսել է Ադրբեջանի նախագահի հետ։ Այս մասին Էնթոնի Բլինքենը տեղեկացրել է Թվիթերում, նշելով, որ ԱՄՆ-ի խորը մտահոգությունն է հայտնել Իլհամ Ալիևին Լեռնային Ղարաբաղում մարդասիրական վատթարացող պայմանների կապակցությամբ։

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլերի հաղորդագրության համաձայն՝ պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների անզատ տարանցման հրատապ անհրաժեշտությունը և ընդգծել այլընտրանքային ուղիների հարցում փոխզիջման անհրաժեշտությունը, որպեսզի մարդասիրական մատակարարումները կարողանան հասնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։

Պետքարտուղարը շեշտել է, որ բոլոր կողմերը պետք է պահպանեն դրական տրամադրվածությունը բանակցություններում, Թվիթերում էլ կոչ է արել շարունակել բանակցությունները խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։

Արցախում օր օրի սրվում է հումանիտար իրավիճակը։ Հակարիի կամրջի վրա ադրբեջանական դրոշի տեղադրման միջադեպից՝ հունիսի 15-ից հետո, Արցախ ընդհանրապես որևէ բեռ չի մտել: Դեռևս հայտնի չէ՝ ինչ ճակատագրի կարժանանա չորս օր առաջ Հայաստանից ուղարկված հումանիտար օգնությունը։ Այդ բեռնատարները դեռ Կոռնիձորում են, Ադրբեջանը թույլ չի տալիս դրանց մուտքը Արցախ։

XS
SM
MD
LG