Մատչելիության հղումներ

Արցախից 11 բուժառու, ուղեկցողների հետ միասին, տեղափոխվել են Հայաստան


Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ 11 բուժառու, ուղեկցողների հետ միասին, տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Ըստ հաղորդագրության, նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։

Արցախի առողջապահական գերատեսչությունը հայտնում է, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 76 հիվանդ, 12 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։

XS
SM
MD
LG