Մատչելիության հղումներ

Հրաժարական է տվել Ուկրաինայի մշակույթի նախարարը


 Ալեքսանդր Տկաչենկոն Ուկրաինայի մշակույթի նախարարի պաշտոնում, արխիվ
Ալեքսանդր Տկաչենկոն Ուկրաինայի մշակույթի նախարարի պաշտոնում, արխիվ

Ֆինանսական հատկացումների շուրջ իշխանությունների հետ տարաձայնությունների պատճառով հրաժարական է ներկայացրել Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն։

Արդեն նախկին պաշտոնյան հայտարարել է, որ այդ քայլով իր անհամաձայնությունն է հայտնում մշակույթի ոլորտին հատկացվող միջոցների կրճատմանը: «Մշակույթը մեր ինքնության և մեր սահմանների վահանն է», - ասել է Տկաչենկոն:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վարչապետ Դենիս Շմիգալի հետ քննարկել է մշակույթի պետական ֆինանսավորման կրճատման հարցը և առաջարկել նրան աշխատանքից հեռացնել Տկաչենկոյին ու այդ պաշտոնում նշանակել մեկ այլ անձի։

«Նման պատերազմի ժամանակ պետության առավելագույն ուշադրությունը և, հետևաբար, պետության ռեսուրսները պետք է ուղղվեն պաշտպանությանը։ Ակնհայտ է։ Թանգարանները, մշակութային կենտրոնները, խորհրդանիշները, հեռուստաշոուները բոլորն էլ կարևոր են, բայց այս պահին կան այլ առաջնահերթություններ։ Գտեք արտաբյուջետային գումարներ՝ ոչ պետական», - ասել է Զելենսկին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG