Բելառուսի արևմուտքում՝ Լեհաստանի հետ սահմանից ոչ հեռու, մեկնարկում են երկրի զինված ուժերի և «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության համատեղ զորավարժությունները, հաղորդել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։
«Առաջիկա մեկ շաբաթում հատուկ նշանակության ստորաբաժանումները «Վագների» ներկայացուցիչների հետ մարտական-ուսումնական առաջադրանքներ կկատարեն «Բրեստսկի» զորավարժարանում», - մանրամասնել է ռազմական գերատեսչությունը։
«Վագների» զինյալները Բելառուս էին տեղափոխվել հունիսի 24-ի անհաջող խռովությունից հետո՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդության արդյունքում։ Նախօրեին սոցիալական ցանցերում մի տեսագրություն է հայտնվել, որում «Վագների» ղեկավարներ Եվգենի Պրիգոժինն ու Դմիտրի Ուտկինը խոստանում էին «Բելառուսի զինված ուժերը աշխարհի երկրորդ հզորագույն բանակի վերածել»։