Մատչելիության հղումներ

Լուկաշենկո. «Պրիգոժինը Բելառուսում չէ»


Վլադիմիր Պուտինը, Սերգեյ Շոյգուն, Ալեքսանդր Լուկաշենկոն և Եվգենի Պրիգոժինը, կոլաժ
Վլադիմիր Պուտինը, Սերգեյ Շոյգուն, Ալեքսանդր Լուկաշենկոն և Եվգենի Պրիգոժինը, կոլաժ

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և ղեկավար Եվգենի Պրիգոժինը Բելառուսի տարածքում չէ: Այդ մասին այսօրվա ասուլիսում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Ինչ վերաբերում է Եվգենի Պրիգոժինին, ապա նա Պիտերում է {Սանկտ Պետերբուրգում}: Որտե՞ղ է այսօր առավոտյան: Գուցե առավոտից Մոսկվա է մեկնել», - ասել է Լուկաշենկոն:

Նրա փոխանցմամբ՝ վագներականները գտնվում են «իրենց մշտական տեղակայման ճամբարներում, որտեղ վերականգնվում են»:

Լուկաշենկոն նշել է նաև, որ վտանգ չի տեսնի, եթե վագներականները տեղափոխվեն Բելառուսի տարածք:

«Ես բացարձակ ոչ մի ռիսկ չեմ տեսնում «Վագներ»-ի տեղակայման մեջ, դա այն դեպքը չէ, որ անհանգստանամ», - ասել է Բելառուսի նախագահը:

Նա նշել է, թե «Վագներ»-ը Բելառուսի տարածքում տեղակայվելու դեպքում կարող է ներգրավվել Բելառուսի պաշտպանության գործում:

«Ինձ բացարձակ չի անհանգստացնում այն, որ մեր երկրում այդ մարտիկների որոշակի քանակ կտեղակայվի: Ավելին ասեմ՝ նրանց տեղակայումը կիրականացվի հստակ պայմաններով: Գլխավոր պայմանն է՝ եթե մեզ պետք լինի նրանց {վագներականներին} օգտագործել երկրի պաշտպանության համար, ապա դա պետք է անմիջապես կատարվի, և նրանց փորձն օգտակար կլինի», - հայտարարել է Լուկաշենկոն:

XS
SM
MD
LG